Հայաստանում նոյեմբերի 7-13-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,513-ի` ավելանալով 116-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8706 դեպք կա։
Ապաքինվել է ևս 458 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,599 է։ Փաստացի բուժվողների թիվը 333 է։
Ընդհանուր առմամբ 3,231,885 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1578։