Վրաստանում նախկին զինծառայողը կրակել է անցորդների վրա․ 5 զոհ կա20 հունվարի 2023 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում նախկին զինծառայողն իր բնակարանի պատշգամբից կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրին։ Դեպքը տեղի է ունեցել Սագարեջոյում, գրում է Sputnik Georgia-ն։ 48-ամյա տղամարդը կրակել է բակում եղած մարդկանց վրա, իսկ հետո նաև դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ։ Զոհվածներից մեկը ոստիկան է, վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հանցագործն ինքնասպան է եղել։ Միջադեպի ժամանակ տանը եղել է նաև նրա անչափահաս որդին, որը հեռացել է բնակարանից, երբ հայրը սկսել է կրակել։ Ավելի ուշ նա ուժայիններին հայտնել է, որ հոր արարքի պատճառը չգիտի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան |