Օբամայի ուղերձը ԱՄՆ հայ համայնքին նվազեցնում է Ամերիկայի նկատմամբ վստահությունը25 ապրիլի 2009 - 02:00 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում հնարավորություն ուներ նշելու նոր ընթացք` ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, բայց նա չկատարեց իր խոստումը: Այդ մասին խոսվում է Ամերիկայի Հայկական Համագումարի (ԱՀՀ) հայտարարության մեջ, որն ուղարկվել է PanARMENIAN.Net «Այսօրվա հայտարարությունը չի արտահայտում նախագահի դիրքորոշման փոփոխությունները, նա չկատարեց իր խոստումը: Նրա անընդունակությունը ԱՄՆ պատմության մեջ փառավոր գլուխ հաստատելու հարցում 20-րդ դարի ցեղասպանության հաստատմամբ, նվազեցնում է ԱՄՆ նկատմամբ վստահությունը` ցեղասպանությունների կանխարգելման հարցում»,- հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Արդունին նաեւ նշեց, որ դատարկ խոստումները ոչինչ չեն փոխի: «Այսօր, երբ մենք խորհում ենք ցեղասպանությունների առաջացման, կյանքի կոչման եւ կանխարգելման մասին, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը նրա համար, որ բառը «երբեք» չունենա իսկական իմաստ` սկսած Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի ընդունումից»,- ընդգծել է Արդունին: 2008-ի հունվարին այն ժամանակ դեռ սենատոր Օբաման հայտարարեց. «Որպես նախագահ` ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»: 2008-ի հոկտեմբերին նախագահ Օբաման նորից հաստատեց իր տեսակետը: «Ես կարծում եմ, որ Հայոց ցեղասպանությունը ոչ թե համոզմունք է, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ բավական լայն փաստագրական իրողություն, որը հաստատվում է պատմական ապացույցների ճնշող քանակով»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |