ՊՆ կոլեգիայի նիստում քննարկել են հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման ընթացքը

ՊՆ կոլեգիայի նիստում քննարկել են հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման ընթացքը

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են ՀՀ ԶՈւ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։

Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---