Անհետ կորածների ծնողերը պայմանով բացել են Բաղրամյան պողոտան![]() 19 հուլիսի 2023 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմի մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը, հետևելով ոստիկանների հորդորներին և խոստումներին, բացել են Բաղրամյան–Պռոշյան պողոտան` պայմանով, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրա աշխատակազմից որևէ մեկն ընդունելություն կազմակերպի։ «Եթե մեզ 1 շաբաթվա ընթացքում չընդունեն, մենք այլևս ոչ մի կոմպրոմիսի չենք գնա, կփակենք ճանապարհը և էլ չենք բացի։ Եկող շաբաթ այստեղ կգանք մեր հարազատների հետ, ու խոստանում եմ, որ միայն Բաղրամյան պողոտան չենք փակի»,–ասել է անհետ կորած զինծառայողներից մեկի ծնող Կարինե Մանավազյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Ծնողները վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք սկզբում կառավարության շենքի դիմաց էին և հանդիպում էին պահանջում Փաշինյանի հետ, այնուհետև, տեղեկանալով, որ նա գտնվում է Բաղրամյան 26 հասցեում, ակցիան շարունակել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ։ Նրանք վստահեցնում են, որ ունեն տեսանյութեր, ապացույցներ, որ իրենց երեխաները գերության մեջ են, տղաների ինքնությունը նույնականացվել է, բայց գերությունից բերող չկա։ Նախագահականից խոստացել էին, որ նրանց կընդունեն, բայց ոչ ոք նրանց մոտ չիջավ զրուցելու։ Ծնողներն ի նշան բողոքի փակել էին Բաղրամյան պողոտան։ Այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |