Աղբյուր․ Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ–ն

Աղբյուր․ Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվում է ՀՀ ԱԳՆ–ն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ–ն զբաղվում է ադրբեջանցիների կողմից ձերբակալված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով՝ գերատեսչությունը պաշտպանելու է իր քաղաքացուն։ Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Երևանում, գրում է ՏԱՍՍ–ը։

Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել, թե ուր են նրան տարել և ինչ վիճակում է։

Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։ Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---