«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ–ին կոչ է արել արգելել Ադրբեջանի մասնակցությունն Օլիմպիադային22 փետրվարի 2024 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահին՝ 2024 թ․ Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին Ադրբեջանին մասնակցությունից զրկելու վերաբերյալ և կոչ է արել ՄՕԿ-ին կոնկրետ միջոցներ ձեռնարկել այդ երկրի մասնակցության դեմ։ Նամակն ուղարկվել է նաև Ֆրանսիայի նախագահին, Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեին, Ֆրանսիայի օլիմպիական խաղերի կազմկոմիտեին, Փարիզի քաղաքապետարանին, ինչպես նաև սպորտի, օլիմպիական ու պարօլիմպիկ խաղերի նախարարին։ Ելնելով Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստից` «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը ՄՕԿ-ին կոչ է արել արգելել Ադրբեջանին որպես պետություն ներկայացված լինել գալիք Օլիմպիական խաղերում և թույլ տալ ադրբեջանցի մարզիկներին հանդես գալ միայն չեզոք դրոշի ներքո։ Այս կոչը հնչել է Արցախում 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և էթնիկ զտումների հետևանքով իրենց պապենական հողերից 120,000 հայերի բռնի տեղահանման պայմաններում։ Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը և նրա դիվանագիտական ջանքերին՝ նշելով. «Մենք չենք կարող անհաղորդ մնալ նման աղետի հանդեպ»։ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն ակնկալում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հստակ դիրքորոշումը, քանի որ որևէ քայլի չձեռնարկումը կխաթարի Օլիմպիական խաղերի ամբողջական նշանակությունը և ճանապարհ կհարթի ռազմատենչ պետությունների համար։ Շարժումը այս առումով շարունակելու է ճնշում գործադրել՝ հանուն արդարության։ «Եվրոպացիները հանուն Արցախի»․ համաեվրոպական շարժում է, որը համախմբում է Եվրոպայի 15 երկրների հայկական համայնքների ներկայացուցչական մարմիններին։ 2023թ․ հուլիսին «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նախաձեռնել էր կոչ` ուղղված Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ղեկավարներին՝ ի աջակցություն Արցախի հայ բնակչության։ Այդ կոչը ստորագրել էին եվրոպական ավելի քան 500 կազմակերպություններ։ Այս շարժման առաքելությունն է մոբիլիզացնել քաղաքացիներին և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու Արցախի հայության հիմնարար իրավունքների իրացումը և երաշխավորումը։ «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն այս առումով բարձրացնում է իրազեկումը Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում։ Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում Բյուիսոնն Ադրբեջանի դեսպանին՝ Le Point-ում Ալիևի մասին հոդվածի վերաբերյալ․ Ճշմարտությունը ցավալի է Բյուսինոը գերազանց է որակել Le Point–ի աշխատանքy Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը |