2009-ի առաջին եռամսյակում ԼՂՀ այցելած զբոսաշրջիկների քանակն աճել է երկու անգամ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների թիվը գրեթե երկու անգամ ավելացել է 2008թ. համանման ժամանակահատվածի համեմատությամբ: Գերակշռում են Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ռուսաստանի, Լեհաստանի քաղաքացիները:



ԼՂՀ ԱԳՆ Հյուպատոսական ծառայությունում նշեցին, որ չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, հանրապետություն այցելող օտարերկրյա քաղաքացիների թվի աճի միտում է նկատվում: Հիմնականում դրանք զբոսաշրջիկներ են, որոնց այցերը ԼՂՀ զգալիորեն աճում են հատկապես մայիս-սեպտեմբեր ամիսներին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---