Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում25 ապրիլի 2024 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Оրվա ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից: Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։ ՆԳՆ–ից ասել են, որ քաղաքացիներից 17-ը բերման է ենթարկվել Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում: Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։ Վեդիում բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա անձամբ է հայտնել այդ մասին տելեգրամյան իր ալիքում։ «Վեդիի ոստիկանության բաժնում եմ, որտեղ բերման են ենթարկվել Գերասիմ Վարդանյանն ու ևս 2 հոգի»,-գրել է նա: ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Երևանում և որոշ մարզերում անհնազանդության ակցիաներ իրականցվում, փողոցներ ու ճանապարհներ են փակվում՝ մարդիկ բողոքում են Տավուշում մեկնարկած սահմանազատումից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |