Оրվա ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից: Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»։
ՆԳՆ–ից ասել են, որ քաղաքացիներից 17-ը բերման է ենթարկվել Երևանում, 12-ը՝ Նոյեմբերյանում:
Երևանի Չարենցի փողոցից ոստիկանական ուժերը բերման են ենթարկել բողոքի ակցիայի մի շարք մասնակիցների, այդ թվում՝ Էդգար Ղազարյանին, Նաիրա Զոհրաբյանին և Լարիսա Ալավերդյանին։
Վեդիում բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Նա անձամբ է հայտնել այդ մասին տելեգրամյան իր ալիքում։
«Վեդիի ոստիկանության բաժնում եմ, որտեղ բերման են ենթարկվել Գերասիմ Վարդանյանն ու ևս 2 հոգի»,-գրել է նա:
ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին, բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Երևանում և որոշ մարզերում անհնազանդության ակցիաներ իրականցվում, փողոցներ ու ճանապարհներ են փակվում՝ մարդիկ բողոքում են Տավուշում մեկնարկած սահմանազատումից։