Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով![]() 10 մայիսի 2024 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշին յան ի հրաժարականի պահանջներին և ծավակվող անհնազանդության ակցիաներին, ասել է, որ «չի ստացվի զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան»։ «Չի՛ ստացվելու զավթել իշխանությունը՝ անկախ նրանից ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։ Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի տված մանդատով ընտրված վարչապետ է և ուստի մտադիր չեն որևէ հարց քննարկել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կամ այն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ, Բագրատ սրբազանի հետ։ «Չկա նման օրակարգ մեր թիմում»,–ասել է նա՝ խոսելով վարչապետի հրաժարականի մասին, որի պահանջը նախօրեին առաջ էր քաշվել Հրապարակում հանրահավաքի ժամանակ։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը դեմ է հանդես գալիս Տավուշում մեկնարկած հատվածական սահմանազատմանը, և որի երթը դեպի Երևան առաջնորդում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին հասել է մայրաքաղաք, որտեղ բազմամարդ հանրահավաք է անցկացրել Հանրապետության հրապարակում։ Բացի սահմանազատումը կասեցնելու պահանջից, հնչել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որի համար «տրվել է մեկ ժամ ժամանակ», որը հետո ավելացվել է 20 րոպեով։ ՔՊ խմբակցության ղեկավարն արձագանքել է վարչապետի հրաժարականի պահանջին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Փաշինյանի լուսանկարը ՝ «ՀՀ ընտրված վարչապետ» գրությամբ։ Դրան հաջորդել են ՔՊ–ականների նմանատիպ հրապարակումները։ Բագրատ սրբազանը, ընդդիմադիր պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, հայտարարել է, որ առաջիկա օրերին Ազգային ժողովում նախաձեռնվելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |