Կլաարը ողջունել է հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու ՀՀ առաջարկը![]() 24 հունիսի 2024 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հրադադարի խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ողջունելի է սահմանին լարվածությունը նվազեցնելու նպատակով հրադադարի ենթադրյալ խախտումների հետաքննման երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։ 15 տարի շարունակ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով օգնել է նման հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ է կիսվել իր փորձով»,–ասվում է գրառման մեջ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացման աշխատանքները: Վերջին շրջանում սա Երևանի նմանատիպ երկրորդ առաջարկն է՝ առաջինն արվել էր հունիսի 15–ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում ՀՀ ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի, իբր, խախտումների մասին, որոնք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է։ Այդ հաղորդագրությունները հերքել է նաև Հայաստանում տեղակայված Եվրամիության առաքելությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |