Դեսպան․ Փաշինյանը կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին

Դեսպան․ Փաշինյանը կհյուրընկալվի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովին մասնակցելու։ Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Մոտ 10 օրից Վիլեր–Կոտըրե քաղաքում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որին հյուրընկալվելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանկոֆոնիայի թեման քննարկվել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ»,– նշել է Դըկոտինյին, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առանձնահատուկ կապ է ստեղծում երկու երկրների միջև։ Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ դա Հայաստանի համար նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ բազմոլորտ համագործակցություն է ենթադրվում քաղաքական, ռազմական, մշակութային և այլ բնագավառներում։

2024 թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիան Վիլեր-Կոտըրե և Փարիզ քաղաքներում կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովը։2018-ին գագաթնաժողովն անցել է Հայաստանում։

Հայաստանը դեռ 2023 թվականի նոյեմբերին պաշտոնական հայտ էր ներկայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։ Հուշագիրն արդեն իսկ ստորագրվել է, և Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---