Դուրովը որոշել է հրապարակել Telegram-ի օգտատերերի տվյալները՝ իշխանությունների պահանջի դեպքում![]() 24 սեպտեմբերի 2024 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ կանոնները խախտող օգտատերերի IP հասցեներն ու հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ հիմանավորված իրավաբանկան հարցումների դեպքում: Ըստ նրա՝ դա պետք է վանի հանցագործներին, հայտնում է RTVI-ը։ «Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար»,- ընդգծել է Դուրովը։ Նա դժգոհել է, որ Telegram-ից օգտվելու պայմանները խախտողները «չարաշահել են» որոնումը մեսենջերում՝ վաճառելով անօրինական ապրանքներ։ Ըստ Դուրովի, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մոդերատորների հատուկ թիմն արհեստական բանականության օգնությամբ որոնումը Telegram-ում «շատ ավելի ապահով» է դարձրել։ «Բացահայտված «խնդրահարույց» կոնտենտն այլևս հասանելի չէ»,–նշել է նա։ Telegram-ի ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը թարմացվել են ամբողջ աշխարհի օգտատերերի համար: Պավել Դուրովն օգոստոսի 24-ին ձերբակալվել է Փարիզում։ Ըստ Ֆրանսիայի դատախազության հաղորդագրության, նա հրաժարվել էր իրավապահներին տրամադրել ծանր հանցագործությունների հետաքննության համար անհրաժեշտ տեղեկատվություն, ներքաշված է եղել կիբերհանցագործությունների և փողերի լվացման մեջ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |