Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ համատեղ նիստին

Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ համատեղ նիստին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը կայանալու է նոյեմբերի 28-ին, Աստանայում։ Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։

Նախատեսվում է մտքերի փոխանակում հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Քննարկվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցության արդյունքները և հավաքական անվտանգության համակարգի հետագա զարգացման հեռանկարները։

 Ուշագրավ
---