Մեսրոպ Առաքելյան․ Եկամուտների հայտարարագրման համակարգը պիտի չեղարկվի՝ ստորագրահավաք կանենք![]() 21 հունվարի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կարծում է, որ եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի պահանջը պետք է չեղարկել և հավելել է, որ ստորագրահավաք ենք սկսելու։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Նա նշել է, որ այս կարգավորումը լուրջ դժվարություններ է ստեղծելու քաղաքացիների համար։ «Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու քաղաքացիների համար։ Այս տարվա համար հայտարարագիր պետք է լրացնի մոտ 2,600,000 քաղաքացի։ Խայտառակ համակարգի խնդիրներին առաջիկայում մանրամասն կանդրադառնամ։ Սակայն, հարցի լուծումը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է չեղարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը։ Հետևաբար, հարցի լուծման համար նախաձեռնում ենք ստորագրահավաք՝ Հարկային օրենսգրքի այդ դրույթները չեղարկելու նպատակով (Օրենքի փոփոխություն ԱԺ-ում կամ հանրաքվե)»,–ասվում է գրառման մեջ։ Համընդհանուր հայտարարագրման պահանջն ուժի մեջ է մտնում 2025–ի մայիսից և վերաբերում է բոլոր նրանց, ովքեր վարձու աշխատող են եղել 2024–ին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |