ԶՊՄԿ-ն ազատել է աշխատանքից 8 աշխատակցի![]() 7 փետրվարի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի վերաբերյալ ԶՊՄԿ-ն սկսել է արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց։ Այդ մասին ասվում ընկերության հայտարարության մեջ։ Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել 8 աշխատակցի վերաբերյալ։ Ազատվել են՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի, Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի, Աթայան Տիգրան Արշամի։ Նշվում է, որ այդ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։ Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: «ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը»,–ասվում է հայտարարության մեջ։ ԶՊՄԿ-ն իր աշխատակիցների և կոմբինատի հետ կապ չունեցող անձանց գործողությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին։ ԶՊՄԿ-ի մի խումբ աշխատակիցներ մոտ մեկ շաբաթ է, ինչ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ ԶՊՄԿ-ն և դրա արհմիությունը համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ աշխատակիցների այդ գործողություններն ապօրինի են, իսկ նրանց պահանջներն անիրատեսական։ ԶՊՄԿ-ն նաև հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցում են նաև կոմբինատի հետ որևէ կապ չունեցող անձինք։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |