Ամատունի․ Տեղյակ ենք Բաքվում ԿԽՄԿ ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին![]() 5 մարտի 2025 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչությունը տեղեկացված է Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին՝ փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն Ադրբեջանում։ Այդ մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, հայտնում է »Փաստինֆոն»։ «Բոլոր տեսակի հարցերը, որոնք վերաբերում են մեր աշխատանքին, հանձնագրին քննարկվում են նույն իշխանությունների հետ՝ մեր կազմակերպության կողմից, սակայն դրանք այս պահին ընթանում են միայն կոնֆիդենցիալ երկխոսության ձևաչափով»,- նշել է նա։ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է փակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի ներկայացուցչությունը։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը: Մինչդեռ, ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիներին: Ամեն ամիս ԿԽՄԿ աշխատակիցներն այցելում են գերիներին, շփվում նրանց հետ և հնարավորություն տալիս կապ հաստատել ընտանիքների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |