SpaceX–ը 4 աստղագնաց է ուղարկել Միջազգային տիեզերակայան

SpaceX–ը 4 աստղագնաց է ուղարկել Միջազգային տիեզերակայան

PanARMENIAN.Net - SpaceX–ը Crew Dragon տիեզերանավով 4 աստղագնաց է ուղարկել Միջազգային տիեզերակայան։

Ֆալկոն 9 հրթիռը հաջողությամբ մեկնարկել է մարտի 14–ի երեկոյան՝ Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից:

Քրյու-10 առաքելության շրջանակներում ՄՏԿ են ուղևորվել ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Էն Մաքքլեյնը և Նիկոլ Այերսը, ճապոնացի տիեզերագնաց Տակույա Օնիշին և ռուս տիեզերագնաց Կիրիլ Պեսկովը:

Սկզբում առաքելության մեկնարկը նախատեսված էր մարտի 12-ին, սակայն այն հետաձգվել էր Ֆալկոն 9 հրթիռի մեկնարկային համալիրի 39A հարթակում հիդրավլիկ համակարգի խնդիրների պատճառով, հայտնում է Deutsche Welle-ն։

Առաքելությունը նախատեսում է վերադարձնել Երկիր ՆԱՍԱ-ի տիեզերագնացներ Բուչ Ուիլմորին և Սունիտա Ուիլյամսին, ովքեր ՄՏԿ-ում են արդեն ինը ամիս: Նրանք կայան էին ժամանել 2024 թվականի հունիսին Բոինգ ընկերության Սթարլայներ տիեզերանավով, սակայն նրանց վերադարձը հետաձգվել էր շարժիչային համակարգի անսարքությունների և տիեզերանավի սպասարկման մոդուլում հելիումի արտահոսքի պատճառով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---