26 մարտի 2025 - 13:23 AMT
ՄԻՊ-ը Ժնևում շեշտել է Բաքվում պահվող հայերի անհապաղ ազատ արձակման կարևորությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է, մարտի 25-ին նա հանդիպում է ունեցել Ժնևում Human Rights Watch գրասենյակի ՄԱԿ-ի հարցերով փոխտնօրեն Լյուսի Մաքքերնանի հետ: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:

Մանասյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:

Ի թիվս այլնի, քննարկել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ասել է նրան, որ պետք է ազատ արձակել գերիներին և ավարտին հասցնել ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուշադրությամբ ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։