1 ապրիլի 2025 - 16:42 AMT
3․5 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրայի մոտակայքում

Հայաստանի Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով 13:56-ին (Գրինվիչի ժամանակով՝ 09:56-ին), 3․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Ցնցման էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 4-5 բալ։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ այդ թվում Գյումրի քաղաքում, ինչպես նաև Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Մուսայելյան և Ամասիա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։ Լոռու մարզի Տաշիր քաղաքում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով։