Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ![]() 9 սեպտեմբերի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, պատրիարքի փոխանորդ քահանա Գասպար Կարապետյանի հետ, այցելել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին։ Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է Ermenihaber-ը։ Քննարկումների ընթացքում հատուկ կարևորություն է տրվել մշակութային և կրոնական կապերի զարգացմանը, որոնք կարող են նպաստել հայ–թուրքական հարաբերությունների ամրապնդմանը։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |