9 սեպտեմբերի 2025 - 18:59 AMT
Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, պատրիարքի փոխանորդ քահանա Գասպար Կարապետյանի հետ, այցելել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանին։

Հանդիպումն անցել է դրական մթնոլորտում, հայտնում է Ermenihaber-ը։

Քննարկումների ընթացքում հատուկ կարևորություն է տրվել մշակութային և կրոնական կապերի զարգացմանը, որոնք կարող են նպաստել հայ–թուրքական հարաբերությունների ամրապնդմանը։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։