Փաշինյան․ Մուրճի նկարը ոչինչ չի փոխել, այն միշտ եղել է սեղանիս վրա

Փաշինյան․ Մուրճի նկարը ոչինչ չի փոխել, այն միշտ եղել է սեղանիս վրա

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին, պարզաբանել է, թե ինչու է կրկին հրապարակել է մուրճի լուսանկարը։

«Ես էդ մուրճի նկարը չեմ փակցրել, էդ մուրճը իմ սեղանին դրած է եղել այս ամողջ ընթացքում։ Երեկ իմ ֆեյսբուքյան էջը վարողը եկել էր առավոտյան, տեսավ՝ նկարեց ու դրեց ֆեյսբուք։ Իմ կյանքում էդ նկարով ոչ մի բան չի փոխվել: Եթե այդ նկարի բացակայությունը ոմանց ներշնչել էր, թե իրենց կյանքում է բան փոխվել, իրենք սխալ էին ընկալել, այդ նկարի բացակայությունը իրենց կյանքում էլ, մեր կանքում էլ բան չի փոխել։ Իմ տեսակետից որևէ փոփոխություն չկա»,-արձագանքել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Լուսանկարը հրապարակվել էր վարչապետի տելեգրամյան ալիքում։ Այն պատկերում էր մուրճը, որը Փաշինյանը հաճախ անվանում է «պողպատե մանդատ»։

Այդ մուրճով Փաշինյանը 2021–ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ շրջում էր երկրի մարզերով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---