Աշխատանքի և սոցհարցերի նախարարի 3 տեղակալ վերանշանակվել է, 1-ն՝ ազատվել![]() 25 սեպտեմբերի 2025 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցհարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը վերանշանակվել են նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։ Մեկ այլ որոշմամբ՝ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Օգոստոսի 27–ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ավելի վաղ հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |