25 սեպտեմբերի 2025 - 11:50 AMT
Աշխատանքի և սոցհարցերի նախարարի 3 տեղակալ վերանշանակվել է, 1-ն՝ ազատվել

Աշխատանքի և սոցհարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Տաթևիկ Ստեփանյանը վերանշանակվել են նախարարի տեղակալի պաշտոնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումները։

Մեկ այլ որոշմամբ՝ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Օգոստոսի 27–ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Արսեն Թորոսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ավելի վաղ հրաժարականի մասին գրավոր դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին: