Մինչև տարեվերջ Երևանում 40 կանգառասրահ կահավորված կլինի չվացուցակների էկրաններով![]() 20 հոկտեմբերի 2025 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ մեկնարկել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթը։ «Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», - ասել է նա, հայտնում է Radar Armenia–ն։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ ներկայում 6 կանգառասրահ արդեն ունի չվացուցակներով էկրաններ։ «Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», - նշել է նա։ Գրիգորյանը հավելել է նաև, որ ընթացիկ տարում սկսել է 45 նոր տրոլեյբուսի գնման մրցույթ, որի ֆինանսավորման միջոցները արդեն ապահովված են։ «Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», - հայտնել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |