20 հոկտեմբերի 2025 - 13:49 AMT
Մինչև տարեվերջ Երևանում 40 կանգառասրահ կահավորված կլինի չվացուցակների էկրաններով

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ մեկնարկել է 384 կանգառասրահի տեղադրման մրցույթը։

«Մինչև տարեվերջ 40 կանգառասրահ կահավորված կլինի, այդ թվում՝ չվացուցակներով», - ասել է նա, հայտնում է Radar Armenia–ն։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ ներկայում 6 կանգառասրահ արդեն ունի չվացուցակներով էկրաններ։

«Մինչև տարեվերջ կունենանք 40-ը», - նշել է նա։

Գրիգորյանը հավելել է նաև, որ ընթացիկ տարում սկսել է 45 նոր տրոլեյբուսի գնման մրցույթ, որի ֆինանսավորման միջոցները արդեն ապահովված են։

«Այսօր մատակարար կազմակերպության հետ համաձայնագրի կնքման վերջնաժամկետն է», - հայտնել է նա։