Արամ Ա-ն կմասնակցի Լիբանանում Հռոմի պապի պատվին ընդունելությանը![]() 27 նոյեմբերի 2025 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն մասնակցելու է Լիբանանում Հռոմի պապի պատվին կայանալիք ընդունելությանը և միջոցառումներին, որոնք նվիրված եմ Նիկիայի ժողովի 1700-ամյակին։ Հրավերը փոխանցել է Լիբանանում պապական նվիրակ Փաուլո արքեպիսկոպոս Բորջիան։ «Վեհափառ Հայրապետը ներկա պիտի գտնվի նոյեմբերի 30–ին Լիբանանի նախագահական նստավայրում կայանալիք ըննդունելությանն ի պատիվ Հռոմի Պապ Լեոն ԺԴ քահանայապետի»,–ասվում է Արամ Ա–ի ֆեյսբուքյան էջում։ Դեկտեմբերի 1–ին Արամ Ա–ն հրավիրված է ճաշի Սուրբ քահանայապետի հետ, ինչպես նաև Բեյրութի նահատակաց հրապարակում կայանալիք քրիստոնյա և մահմեդական հոգևոր առաջնորդների հանդիպմանը և հանդես է գալու ելույթով։ Այցը նվիրված է Նիկեայի 1-ին Տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |