Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել

Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել

PanARMENIAN.Net - Վարդենիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 26-ամյա սպա, գրում է «Հրապարակ»։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային ասել է, որ ՊՆ–ն այս դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի ներկայացնում, քանի որ պատահարը տեղի է ունեցել ծառայությունից դուրս և կապ չունի ծառայության հետ։

Թերթն իր հերթին գրել է, որ, ըստ նախնական վարկածի, սպան մահացել է շմոլ գազի թունավորումից։ Նրա դին հայտնաբերվել է Լեռնագործների փողոցի տներից մեկի ննջարանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---