
Վարդենիսում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացել է 26-ամյա սպա, գրում է «Հրապարակ»։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Sputnik Արմենիային ասել է, որ ՊՆ–ն այս դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի ներկայացնում, քանի որ պատահարը տեղի է ունեցել ծառայությունից դուրս և կապ չունի ծառայության հետ։
Թերթն իր հերթին գրել է, որ, ըստ նախնական վարկածի, սպան մահացել է շմոլ գազի թունավորումից։ Նրա դին հայտնաբերվել է Լեռնագործների փողոցի տներից մեկի ննջարանում։