Արեյան․ Ձնամաքրման համար առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են![]() 22 դեկտեմբերի 2025 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնել է, որ ձնամաքրման համար նախապատրաստական աշխատանքները լիարժեք կերպով կազմակերպված են։ Նրա խոսքով՝ ռեսուրսների բաշխումն արդեն իրականացվել է, ներգրավված է 241 միավոր տարբեր չափերի տեխնիկա, որոնք նախատեսված են տարբեր աշխատանքների կատարման համար։ Նա նաև նշել է, որ աշխատանքներում ներառված է 614 հոգուց կազմված բանվորական անձնակազմ, հայտնում է Radar Armenia-ն։ «Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են»,– ասել է Արեյանը՝ հավելելով, որ Նոր Նորք, Արաբկիր և Շենգավիթ համայնքներում առկա է աղի ու ավազի բավարար պաշար։ Նա ընդգծել է տնտեսվարողների պատասխանատվությունը՝ կոչ անելով մաքրել իրենց սպասարկման գոտիները՝ մայթերն ու հարակից տարածքները։ Արեյանը նաև նշել է, որ դիմել է քաղաքապետին՝ առաջարկելով հանձնարարել վարչական շրջաններին ծանուցումներ ուղարկել տնտեսվարողներին՝ կանոնների պահպանման նպատակով։ «Խիստ հսկողություն սահմանեն ավտոլվացման կետերի նկատմամբ, որոնք ջուրը բաց են թողնում փողոց, գիշերը սառցակալում է, և ստիպված է քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ լրացուցիչ աշխատանքներ իրականացնել», – ասել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն ավտոլվացման կետերին, որոնք չեն պահպանում կանոնները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |