Ռուբիոն և Բայրամովը կարևորել են TRIPP-ի իրականացմանն ուղղված աշխատանքները![]() 20 հունվարի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ քարտուղար Մարկո Ռուբիոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 19-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրանք կարևորել են TRIPP-ի իրականացմանն ուղղված աշխատանքները, հայտնում է APA-ն: «Բայրամովն իր հերթին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի հեռանկարների վերաբերյալ։ Դրականորեն են գնահատվել հարաբերությունների կարգավորման շրջանակում ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցառումները։ Նշվել է նաև «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը»,-ասվում է հրապարակման մեջ: Կողմերն անդրադարձել են նաև ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակին ու հեռանկարներին: Շեշտվել է ռազմավարական գործընկերության հուշագրի նախագծի մշակման ուղղությամբ կայացած երկկողմ շփումների և քննարկումների կարևորությունը։ Կողմերն ընդգծել են հուշագրի շուտափույթ համաձայնեցման և ստորագրման ակնկալիքը։ Նշվել է, որ այս ուղղությամբ առաջնահերթությունների ճշգրտումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։ TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |