Arm Roads Info-ով կարելի է փոխանցել տեղեկություններ ճանապարհների թերությունների մասին![]() 26 հունվարի 2026 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջարկում է ներբեռնել Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») անվանումով բջջային հավելվածը՝ PlayMarket և AppStore հարթակներից, և փոխանցել տեղեկություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների վերաբերյալ։ «Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։ Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։ Կատարեք տեղորոշում, լուսանկար, նշեք մեկնաբանություն, էլ. հասցե և «Հաստատել» կոճակը։ Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։ Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |