26 հունվարի 2026 - 18:29 AMT
Arm Roads Info-ով կարելի է փոխանցել տեղեկություններ ճանապարհների թերությունների մասին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն առաջարկում է ներբեռնել Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») անվանումով բջջային հավելվածը՝ PlayMarket և AppStore հարթակներից, և փոխանցել տեղեկություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների սպասարկման կամ առկա թերությունների վերաբերյալ։

«Ձեր ուղարկած թերությունները կուսումնասիրվեն մասնագետների կողմից։

Հավելվածն աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։

Կատարեք տեղորոշում, լուսանկար, նշեք մեկնաբանություն, էլ. հասցե և «Հաստատել» կոճակը։

Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։

Հավելվածը ձեզ կտեղեկացնի նաև ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքների, ճանապարհների անցանելիության մասին»,- նշվում է հաղորդագրության մեջ։