ՀՀ 2025-ի խոշոր հարկատուների ցանը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ»![]() 26 հունվարի 2026 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2025 թվականի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 77 մլրդ 864 մլն 877 հազար դրամ հարկ։ Երկրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարելով 66 մլրդ 119 մլն 893 հազար դրամի հարկ, հայտնում է Auroarnews.am-ը: Երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ապահովել է 52 մլրդ 164 մլն 717 հազար դրամի մուտք բյուջե։ Չորրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 43 մլրդ 236 մլն 626 հազար դրամի վճարումներով։ Առաջին հնգյակը լրացրել է «Արդշինբանկը», որն ամբողջ տարվա ընթացքում վճարել է 40 մլրդ 201 մլն 336 հազար դրամ հարկային գումար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |