26 հունվարի 2026 - 18:34 AMT
ՀՀ 2025-ի խոշոր հարկատուների ցանը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ»

Հայաստանում 2025 թվականի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 77 մլրդ 864 մլն 877 հազար դրամ հարկ։

Երկրորդ տեղում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ վճարելով 66 մլրդ 119 մլն 893 հազար դրամի հարկ, հայտնում է Auroarnews.am-ը:

Երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն ապահովել է 52 մլրդ 164 մլն 717 հազար դրամի մուտք բյուջե։

Չորրորդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 43 մլրդ 236 մլն 626 հազար դրամի վճարումներով։

Առաջին հնգյակը լրացրել է «Արդշինբանկը», որն ամբողջ տարվա ընթացքում վճարել է 40 մլրդ 201 մլն 336 հազար դրամ հարկային գումար։