Երևանում փողոցներ են անվանափոխվել Սիմոնյանի և Ավետիսյանի պատվին![]() 16 մարտի 2026 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջաններում գտնվող երկու փողոց անվանափոխվել է։ Այդ մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ: Որոշման համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող Հրազդանի կիրճ փողոցը այսուհետ կրելու է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Արմենպրեսը: Նշված փողոցը սկսվում է Աթենքի փողոցից՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, և հասնում է մինչև Հալաբյան փողոց։ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Սիլիկյան 8-րդ փողոցը անվանակոչվել է հայ կոմպոզիտոր, քանոնահար և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյանի անունով։ Այդ փողոցը սկսվում է Սիլիկյան 2-րդ փողոցից և հասնում է մինչև Սիլիկյան 7-րդ փողոց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |