Ղազախստանը չի բանակցում ՀՀ երկաթուղու ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ![]() 6 ապրիլի 2026 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման վերաբերյալ: Այդ մասին հայտնել են «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերությունից և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունից, գրում է Interfax-Ղազախստանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը դեմ չէ, որպեսզի Ղազախստանը ձեռք բերի Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան՝ Ռուսաստանի համաձայնության դեպքում։ Սակայն ռուսական կողմը հայտարարել է, որ նման գործարք իրականացնելու մտադրություն չունի։ Հայաստանում գործող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունը։ Կոնցեսիոն պայմանագիրը Հայաստանի և ռուսական կողմի միջև կնքվել է 2008 թվականին՝ 30 տարվա ժամկետով՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |