Իոաննիսյան․ Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի![]() 14 ապրիլի 2026 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Երկիր մտնող կանխիկը պետք է էլ ավելի խիստ վերահսկվի, հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում: «Հարկային ու մաքսային ծառայությունների օպերատիվ-հետախուզական մարմինները խստացրել են երկիր մտնող կանխիկի վերահսկողությունը: Հանրապետություն մեծ գումարներ ներմուծողները ձերբակալվում են (օրինակ` վերջերս 47․5 միլիոն ռուբլի ներմուծող է ձերբակալվել): Բայց դա քիչ է: Սա շատ կարևոր է, քանի որ ընտրակաշառքի ու քաղաքական գործունեության ապօրինի ֆինանսավորման փողը չի կարող գալ փոխանցումներով: Այն կարող է գալ միմիայն ու բացառապես կանխիկով... Խոսքը, առնվազն, մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է»,-գրել է նա: Նա հավելել է, որ տեղեկություններ ունեն, որ արդեն 100+ միլիոն դոլար բերվել է երկիր: «Մենք ունենք տեղեկություններ, որ Երևանի շատ կոնկրետ տարածքում բնակվող անձինք (նախկին բարձրաստիճան պաշտնյայի լայն շրջապատ) համատարած կերպով 1-2 օրով թռնում են արտերկիր ու վերադառնալիս ձեռքի ուղեբեռում կանխիկ են բերում: Իրավապահ մարմինները պետք է այդ բոլոր շրջանակներին հավաքեն ու թույլ չտան մասնակցել քաղաքական ֆինանսավորման ապօրինի սխեմաներին»,-ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |