Ալեքսանդրա Գրիգորյանը` ԵԱ փոխչեմպիոն![]() 21 ապրիլի 2026 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության 58 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 88 կգ ու 91 կգ: Հրում վարժության ժամանակ հայ ծանրորդը բարձրացրել է 115 կգ ու 119 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր, հայտնում է Արմենպրեսը: Երկամարտի 210 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ինչպես նախորդ տարի: ԵԱ-ի ոսկե մեդալը նվաճել է Ուկրաինայից Կամիլա Կոնոպովը (երկամարտ` 221 կգ): Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Գառնիկ Չոլաքյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |