Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր![]() 27 ապրիլի 2026 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել է բրոնզե մեդալ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 61 կգ քաշային հայ մարզիկը հաղթել է բելառուս մարզիկ Դմիտրի Շամելին (7:2), հայտնում է Sputnik Արմենիան: Սա Արսեն Հարությունյանի յոթերորդ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |