
Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը (61 կգ) նվաճել է բրոնզե մեդալ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտում 61 կգ քաշային հայ մարզիկը հաղթել է բելառուս մարզիկ Դմիտրի Շամելին (7:2), հայտնում է Sputnik Արմենիան:
Սա Արսեն Հարությունյանի յոթերորդ մեդալն է Եվրոպայի առաջնությունում։ Նա նվաճել է չորս ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։