Մարիամ Վարդանյանի «Շաքար» ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնում![]() 29 ապրիլի 2026 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում բնակվող գյումրեցի դերասանուհի, սցենարիստ և պրոդյուսեր Մարիամ Վարդանյանի «Շաքար» (Shakkar) ֆիլմը մրցանակի է արժանացել Միրթլ Բիչի միջազգային կինոփառատոնի «Լավագույն օտարերկրյա լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում (1st Runner-Up), հայտնում է Radar Armenia-ն: Myrtle Beach International Film Festival (MBIFF)-ն ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում անցկացվող հեղինակավոր ստուգատես է, որը, ըստ MovieMaker Magazine-ի, համարվում է ԱՄՆ-ի լավագույն անկախ կինոփառատոներից մեկը։ Մրցանակը շնորհվել է անկախ կինոգործիչներին՝ որպես նրանց ստեղծագործական ինքնատիպության և տեխնիկական վարպետության գնահատում։ Ֆիլմը նկարահանվել է Գյումրիում։ Մարիամ Վարդանյանը հանդես է եկել որպես ֆիլմի գլխավոր դերակատար, ինչպես նաև սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |