Արուսյակ Ջուլհակյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ![]() 6 մայիսի 2026 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |