
Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ նիստում ներկայացրել է քվեարկության արդյունքները:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: 65 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: