Թուրքիայի փոխնախագահ. ՀՀ-ն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում![]() 6 մայիսի 2026 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում՝ ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։ Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն, հայտնում է Ermenihaber-ը: «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ արդեն խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»,-ասել է նա: Յըլմազը Երևանում մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հանդիպել Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |