
ՀՀ-ն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության գործընթացում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ստամբուլում՝ ռազմական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության «SAHA EXPO» միջազգային ցուցահանդես-տոնավաճառին։
Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Հարավային Կովկասում հաստատվի մնայուն խաղաղություն, հայտնում է Ermenihaber-ը:
«Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել այս գործընթացում։ Մեր գնահատմամբ՝ արդեն խաղաղությանը շատ քիչ է մնացել։ Այս խաղաղության հաստատմամբ Հարավային Կովկասը, որպես ռազմավարական նշանակության մեծ տարածաշրջան, շատ ավելի տարբերվող դերակատարում կունենա թե՛ տարածաշրջանային, թե՛ գլոբալ առումով»,-ասել է նա:
Յըլմազը Երևանում մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հանդիպել Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։