Կարապետյան. Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին![]() 8 մայիսի 2026 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին «սնկի» թեմային։ «Սունկ կերե՞լ է, թե չի կերել․ պետք է ուսումնասիրենք: Դատարանը պետք է ուսումնասիրի։ Ինձ թվում է՝ բաց դատ պետք է լինի, դատարանը ուսումնասիրի՝ սունկ կերե՞լ է, թե չէ, 1 տոննա՞, թե ինչքան է կերել և որ պահերին է սունկ կերած եղել»,-ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը: Նա կատակել է, որ երբ «Ֆեյսբուք» է մտնում, ենթադրում է, թե ինչ-որ բանի ազդեցություն առկա է. «հուսով եմ՝ դա սունկն է»։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |