ԿԿՀ-ն խախտում չի հայտնաբերել Ջահերով երթի ֆինանսավորման հարցում![]() 11 մայիսի 2026 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է Ջահերով երթի կազմակերպման համար կատարված ծախսերը և արձանագրել, որ դրանք իրականացվել են ՀՅԴ բյուջեի հաշվին, հետևաբար խախտում չի արձանագրվել, հայտնել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Ողջունելի է, որ ի հեճուկս «Բոլորին դեմ եմ»-ի որոշ ներկայացուցիչների՝ առերևույթ մեզ ուղղված շատ անտակտ քննադատությունների, ՀՅԴ-ն ընդունում է, որ Ջահերով երթը կուսակցական միջոցառում է և հարգում է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված կարգավորումները։ Հ․Գ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ քննում է ՔՊ-ի մասով Անկախ դիտորդ – Independent Observer-ի դիմումը, որով մենք պնդում ենք, որ ապրիլի 19-ի Գյումրիի և 25-ի Երևանի համերգների ժամանակ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված՝ իրավաբանական անձանցից բնեղենով նվիրատվություն ստանալու արգելքը»,- գրել է Իոաննիսյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |